Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր


Մարտի 3-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր տնօրեն Գիյոմ Օլանյեի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը: Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։


 


Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:


 


Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցում ՀՀ մոտեցումները։


 


Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերին։

Leave a comment