Կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ սկսեց ԱԱ-ի որակավորման փուլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսեց պայքարն աշխարհի առաջնության որակավորման փուլում։

C լիգայի 6-րդ խմբի առաջին տուրում Արտակ Ադամյանի գլխավորած թիմն Աստանայում մրցեց Ղազախստանի հավաքականի հետ ու պարտվեց 0։3 հաշվով։ Դաշտի տերերը գոլերը խփեցին հանդիպման 35-րդ, 76-րդ և 79-րդ րոպեներին։

C6 խմբում ընդգրկված է նաև Բելառուսի հավաքականը, որի հետ Հայաստանի հավաքականը կմրցի ապրիլի 14-ին կայանալիք հաջորդ խաղում։

Leave a comment