Մերձավոր Արևելքում պատերազմը լոգիստիկ և տնտեսական ռիսկեր ունի Հայաստանի համար․ փորձագետ

https://arm.sputniknews.ru/20260303/merdzavvor-arevelqum-paterazmy-lvogistik-ev-tntesakan-risker-uni-hajastani-hamar-pvordzaget-99421742.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99036631_89:0:1512:1067_1920x0_80_0_0_df38658ab327bfec23e6ea4847bd5d62.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, վահե դավթյան, գազ, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, վահե դավթյան, գազ, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ

Բաժանորդագրվել

Իրանում տիրող իրավիճակը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար սպառնալիք չի դառնա, քանի որ գազի առյուծի բաժինը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Մերձավոր Արևելքում էսկալացիայի սրումը որոշակի ռիսկեր ունի նաև Հայաստանի համար, ու այս շարքում առաջնահերթություններից են հնարավոր միգրացիոն ռիսկերը և դրանք կառավարելու անհրաժեշտությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը պետք է սա դիտարկի որպես ռիսկ և ինստիտուցիոնալ առումով պատրաստ լինի սրան, այդ թվում՝ հումանիտար միջանցքի ձևավորման հարցում։

Իրանում և Իրանի շուրջ էսկալացիայի շարունակությունը կարող է լուրջ սպառնալիք դառնալ նաև լոգիստիկ ուղիների համար, որոնցով Հայաստանի Հանրապետությունը որոշակի փոխգործակցություն է ապահովում արտաքին աշխարհի հետ։ Ըստ Դավթյանի՝ խոսքը, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» միջազգային լոգիստիկ միջանցքի մասին է, որին մեր երկիրը թեև անմիջականորեն դեռևս չի ինտեգրվել, բայց հաշվի առնելով այդ միջանցքի ավտոմայրուղու կառուցումը, նաև այն, որ առնվազն Իրանը Հայաստանը դիտարկում է որպես Պարսից ծոց – Սև ծով մուլտիմոդալ կապի շատ կարևոր մաս, տրանսպորտային երթուղիների խաթարումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար հեռանկարային առումով։

«Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ռազմատեխնիկական փոխգործակցությունը Հնդկաստանի հետ, և այնտեղից զենքերի, զինատեսակների առյուծի բաժինը մեր երկիր է հասնում հենց Մերձավոր Արևելքի ուղիներով, մասնավորապես՝ Իրանի տարածքով, ու այստեղ շատ մեծ նշանակություն ունի Իրանի Չաբահար նավահանգիստը, որն այսօր ռազմական թիրախներից է դարձել, բնականաբար, սա մենք ևս կարող ենք դիտարկել որպես պոտենցիալ ռիսկ Հայաստանի համար»,- նշեց Դավթյանը։

Նրա կարծիքով՝ այս բոլոր ռիսկերը պետք է գնահատվեն և դրանց նվազեցման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկվեն։

Ինչ վերաբերում է համաշխարհային շուկայում նավթի գնաճին, Դավթյանը չի կարծում, թե դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը նավթավերամշակող տնտեսություն չունի։ Բենզինի, դիզվառելիքի գների վրա բացասական ազդեցությունը դեռևս այդքան ուղիղ և արագ չի լինի, ժամանակ է պետք։ Դավթյանի կարծիքով՝ այս տեսանկյունից մենք դեռ անվտանգության գոտում ենք։

Հայաստան ներկրվող գազի առումով որոշակի ռիսկեր կան․ Մերձավոր Արևելքում արտադրվող հեղուկացված գազի առյուծի բաժինը Հորմուզի նեղուցով է արտահանվում, և նեղուցի պարալիզացումը, բնականաբար, արդեն իսկ հանգեցրել է բավականին լուրջ գնաճի։ Դավթյանը նշում է, որ, օրինակ՝ եվրոպական շուկաներում գազի գինն արդեն բարձրացել է 25 %-ով։

«Բարեբախտաբար, Հայաստանն ունի երկարաժամկետ պայմանագիր Ռուսաստանի Դաշնության հետ, և գազի գինը ֆիքսված և հաստատված է ընդհուպ մինչև 2031 թ․։ Ինչ վերաբերում է գազամուղով Հայաստան փոխադրվող գազին, ապա ակնհայտ է, որ եթե շարունակվեն Իրանի էներգետիկ ու գազատրանսպորտային համակարգին ուղղված հարվածները, ապա ակնհայտ է, որ Իրանն այն արդյունահանումը, որ իրականացնում է այսօր, նախևառաջ ուղղելու է ներքին կարիքների բավարարմանը»,- նշեց Դավթյանը։

Նրա գնահատմամբ՝ անգամ եթե գազի արդյունահանումը ժամանակավորապես դադարեցվի, ապա դա չի բերի Հայաստանի էներգետիկ անվտանգության լուրջ փոխակերպումների։ Հիշեցնում է, որ Իրան-Հայաստան գազամուղով Հայաստանը ներկրում է ընդամենը տարեկան առավելագույն դեպքում 300-350 միլիոն խորանարդ մետր գազ, իսկ առյուծի բաժինը ներկրվում է Ռուսաստանից։ Միաժամանակ, Իրանը շատ կարևոր դիվերսիֆիկացիոն ուղղություն է Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի համար, ուստի սա ևս պետք է որպես հնարավոր ռիսկ դիտարկել։

Leave a comment