Ռազմական բախման սկսվելուց մինչև այժմ Իրանից Ագարակով Հայաստան է ժամանել ՌԴ 31 քաղաքացի։ Այս մասին 24News-ին հայտնել են ՀՀ-ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունից։
ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին Հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլռահիմ Մուսավին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը։
Իրանում ջիհադ են հայտարարել Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ։
–00—ՍՊ