https://arm.sputniknews.ru/20260303/pek-y-bacahajtel-e-shurj-31-kg-qashvov-taqcvats-vosku-nermutsman-depq-99426813.html
ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք
ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք
Sputnik Արմենիա
Նախնական տվյալներով՝ հայտնաբերված ոսկու ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 500,000 ԱՄՆ դոլար։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T18:31+0400
2026-03-03T18:31+0400
2026-03-03T18:32+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ոսկի
«զվարթնոց» օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94400037_0:0:3113:1751_1920x0_80_0_0_16db05a68dc0cd0c715e2c5054783cde.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ պետական եկամուտնի կոմիտեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացահայտվել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։Պարզվել է, որ ոսկյա ձողերը ներկված են եղել սև և արծաթագույն գույներով և տեղադրված ճամպրուկի ներսի եզրային հատվածներում այնպես, որ արտաքին տեսքով նմանվեն ճամպրուկի կառուցվածքային տարրերին։ Քաղաքացին հետո գրավոր խոստովանել է, որ նման եղանակով փորձել է դժվարացնել ոսկիների հայտնաբերումը։Նախնական տվյալներով՝ հայտնաբերված ոսկու ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 500,000 ԱՄՆ դոլար։ Ուսումնասիրվում են նաև գույքի ծագման աղբյուրները և դրա օրինականությունը հաստատող փաստաթղթերի առկայությունը։Դեպքի առիթով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94400037_0:0:2729:2047_1920x0_80_0_0_458cf445345a5cac7c56728e8d2561db.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), ոսկի, «զվարթնոց» օդանավակայան
պետական եկամուտների կոմիտե (պեկ), ոսկի, «զվարթնոց» օդանավակայան
18:31 03.03.2026 (Թարմացված է: 18:32 03.03.2026)
Բաժանորդագրվել
Նախնական տվյալներով՝ հայտնաբերված ոսկու ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 500,000 ԱՄՆ դոլար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ պետական եկամուտնի կոմիտեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացահայտվել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող անձը նախատեսում է ՌԴ-ից ՀՀ ներմուծել մեծ քանակությամբ ոսկի։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով՝ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուն պես քաղաքացին վերցվել է օպերատիվ հսկողության։ Նրա ուղեբեռի մանրակրկիտ հետազոտման արդյունքում հայտնաբերվել է 3137 գրամ քաշով 4 հատ ոսկյա ձող»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ ոսկյա ձողերը ներկված են եղել սև և արծաթագույն գույներով և տեղադրված ճամպրուկի ներսի եզրային հատվածներում այնպես, որ արտաքին տեսքով նմանվեն ճամպրուկի կառուցվածքային տարրերին։ Քաղաքացին հետո գրավոր խոստովանել է, որ նման եղանակով փորձել է դժվարացնել ոսկիների հայտնաբերումը։
Նախնական տվյալներով՝ հայտնաբերված ոսկու ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 500,000 ԱՄՆ դոլար։ Ուսումնասիրվում են նաև գույքի ծագման աղբյուրները և դրա օրինականությունը հաստատող փաստաթղթերի առկայությունը։
Դեպքի առիթով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։