Հայ հրաձիգները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել երևանյան ԵԱ-ում

Եվրոպայի առաջնության շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկում դարձավ ոսկե մեդալակիր։

Հայաստանը կրկին մեդալաներ է նվաճում Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։

Մրցումային 4-րդ օրը շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտսարդներ) մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Գոհար Հարությունյանը (370 միավոր):

Տղամարդկանց թիմը` Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը, Գոռ Խաչատրյանը դարձան թիմային պայքարի ոսկե մեդալակիրներ: Կանանց թիմը երկրորդն է (Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան):

Երիտասարդների անհատական պայքարում առաջինը Լիլիթ Մկրտչյանն է (366 միավոր), իսկ երկրորդը` Յանա Հակոբյանը (362 միավոր):

Leave a comment