Մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար կսահմանվեն պետական տուրքի նոր տեսակներ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նախագծով առաջարկվող փոփոխություներն ուղղված են մշակութային արժեքների արտահանման գործընթացում ավելի հստակ ու չափելի ընթացակարգեր սահմանելուն: ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է մարտի 3-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Առաջարկվում է պետական տուրքի նոր տեսակների սահմանում, որոնք կիրառվում են մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար: Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով նախագծի ընդունման, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը: Միեւնույն ժամանակ, առաջարկվող իրավական կարգավորումները միտված են համահունչ դարձնելու «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ջուլիետա Ազարյանը: