Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի համալիրին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Հարվածները եղել են նախագահական նստավայրի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքի ուղղությամբ։ Հարվածը նաև թիրախավորել է ռեժիմի անվտանգության հարցերով բարձրաստիճան որոշում կայացնողների հավաքատեղին, ինչպես նաև իրանցի զինվորականների համար նախատեսված ուսումնական կենտրոնը»,- ասվում է հայտարարության մեջ։