Մարտի 2-ին, ժամը 22:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ բնակավայրից դեպի Եղվարդ տանող դաշտամիջյան հատվածում այրված ավտոմեքենա կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նշված հատվածում հայտնաբերվել է ամբողջովին այրված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում էլ՝ մոխրացած դի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Վարդգես Կ-ն է։