Իսրայելական բանակը մտավ հարավային Լիբանան. ՑԱԽԱԼ

Բաժանորդագրվել

ՑԱԽԱԼ–ը միաժամանակ հարվածում է Թեհրանին և Բեյրութին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իսրայելական բանակը մտել է հարավային Լիբանան և ամրապնդել դիրքերը պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Տեղեկությունը հաղորդում էReuters-ը։

Բանակի մամուլի ծառայությունը նշել է, որ այս գործողություններն Իրանի դեմ ուղղված «Առյուծի մռնչյուն» գործողության մաս չեն։ Սա մարտավարություն է «Հզբոլլահի» դեմ։

Ռմբակոծվող Լիբանանում և Երուսաղեմում հայերը չեն տուժել. ինչ են պատմում տեղի բնակիչները

Լիբանանյան Al-Akhbar թերթն իր հերթին գրում է, որ լիբանանյան բանակը դուրս է բերում իր ուժերը Իսրայելի հետ սահմանի Այտա աշ Շաաբ շրջանում գտնվող հենակետերից։

Թերթի տվյալներով՝ սահմանային ուժերի դուրսբերման նախապատրաստական ​​աշխատանքները սկսվել են մարտի 2–ից՝ ՑԱԽԱԼ–ի կողմից առաջնագծի բնակավայրեր առաջխաղացման ծրագրերի մասին տեղեկատվություն ստանալուց հետո։

Leave a comment