Կենսաթոշակ կամ նպաստ կանխիկ եղանակով ստացող քաղաքացիները մինչև մարտի 5-ը կարող են փոխել վճարման եղանակը և ընտրել իրենց նախընտրած բանկը, հակառակ դեպքում ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Կենսաթոշակը կամ նպաստը դեռևս կանխիկ եղանակով ստացող քաղաքացիները կարող են անցնել վճարման անկանխիկ եղանակի և վճարող կազմակերպություն ընտրել մինչև մարտի 5-ը։ Մարտի 5-ից կենսաթոշակի կամ նպաստի վճարման եղանակի փոփոխությունը և բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ։
Ընդ որում՝ մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվի։ Դիմումներն ընդունվում են առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ Միասնական սոցիալական ծառայություն տարածքային կենտրոններում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Բացառությամբ տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց՝ արդեն իսկ դիմում ներկայացրած և բանկ ընտրած քաղաքացիները պետք է ներկայանան բանկ՝ քարտը ստանալու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Դիտումների քանակ5