Ագարակի անցակետում կուտակումնե՞ր են

Արխիվային կադրեր

 

Արդեն մի քանի օր է, ինչ չի դադարում Իրանի դեմ իսրայելաամերիկյան պատերազմը: Ժամանակ առ ժամանակ Իրանի վրա հարձակումների հետևանքով խնդիրներ են առաջանում նաև Հայաստանի հետ սահմանին:

Հասկանալու համար, թե այս անգամ ինչ իրավիճակ է ստեղծվել սահմանին, դիմեցինք Պետական եկամուտների կոմիտե, որտեղից էլ հայտնեցին. «Ագարակի մաքսակետի ընդհանուր բնականոն գործունեությունում ոչ մի փոփոխություն չկա: Ոնց նախկինում մարդիկ գնում-գալիս էին, նույն կերպ էլ հիմա է»։

ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ Ագարակի անցակետում ծանրաբեռնվածություն չկա: Իրանում տեղի ունեցող իրավիճակը բացասաբար չի ազդել անցակետի բնականոն աշխատանքի վրա:

Ճշտող հարցին, թե արդյոք այս իրավիճակով պայմանավորված մարդկանց հոսքն ավելացել է, ՊԵԿ-ից պատասխանեցին, որ օրվա ընթացքում միգուցե 20-30 հոգով ավելացած լինի թիվը, ինչը խնդիր չի առաջացնում։

Էմմա Մարտիրոսյան

Leave a comment