ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Դավիթ Համբարձումյանը ակնարկ չէր անում, ուղիղ ասում էր՝ փողոցային պայքար է պետք: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Դավիթ Համբարձումյանի նամակում ոչ թե ակնարկ էր, այլ ուղիղ հղում էր փողոցային պայքարին։ Իմ համեստ կարծիքով՝ դեմ լինել իմպիչմենթին՝ նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, որն ընդդիմության համար աընդունելի գործելաոճ է։ Դավիթ Համբարձումյանի երեկվա նամակում պետական մտածողության, բոլորի ընդհանրական նպատակի՝ իշխանափոխության կարևորությունը գիտակցելու ու երկրորդական նպատակները մի կողմ դնելու, անձնական ամբիցիաները մի կողմ դնելու հատկանիշներ էին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը իմպիչմենթի միասնական թեկնածուն է, երեկ նա հայտարարությամբ էր հանդես եկել ու դիմել ՀՀԿ գործադիր մարմնին։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ