Նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան


Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան։


«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:


 


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էռնեստ Միխայելի Սողոմոնյանից և նրա կնոջից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝


 


Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող 2 անշարժ գույք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը կազմում է 236 միլիոն դրամ.


8 միլիոն 50 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Leave a comment