ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում (գ. Ազատ) երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց 15 զինծառայողի կյանք, թեև գտնվում է դատական քաշքշուկի փուլում, մարդկային ճակատագրերն արդեն խարխլված են, իսկ բանակում առկա խորքային խնդիրները շարունակում են մնալ օդում կախված։
Իշխանությունը խորը և համապարփակ վերլուծություն իրականացնելու փոխարեն ընտրում է այլ ճանապարհ։
Մարդկային ցասումը լիցքաթափելու համար արագ-արագ «մեղավորներ» են նշանակում, հախուռն կերպով կադրային տեղաշարժեր իրականացնում՝ մեկին ազատում, մեկին տեղափոխում, մյուսին՝ ռեզերվ ուղարկում, իսկ հետո միայն սկսում մտածել, թե ինչ եղավ կամ ով էր իրականում մեղավոր։
Հինգ տարի է՝ քննարկում են համազգեստը, կազմակերպում «տուրիստական» շրջայցեր զինվորական ենթակառուցվածքներում, միմյանց մեդալներ ու կոչումներ տալիս, մինչդեռ իրական արդյունքներ այդպես էլ չկան»:
դիտվել է 189 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը