«Առաջիկա շաբաթվա ընթացքում ֆյուչերսները կարող են բարձրանալ մինչև 100 ԱՄՆ դոլար բարելի դիմաց». Վահե Դավթյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ գրել էի, որ Ծոցի երկրների նավթային օբյեկտներն անխուսափելիորեն վերածվելու են Իրանի ռազմական թիրախների:
     Եվ ահա՝
     Այսօր Իրանն անօդաչու սարքերի միջոցով հարվածել է Saudi Aramco-ի նավթավերամշակման գործարանին Սաուդյան Արաբիայում։
     Նախորդ անգամ Aramco-ի օբյեկտները՝ Աբքայքում և Խուրայսում հարվածի էին ենթարկվել հուսիթների կողմից 2019թ. սեպտեմբերին։ Այդ ժամանակ թագավորությունը կրճատել էր արդյունահանումը մինչև օրական 5,7 մլն բարել։
     Նշված իրադարձությունները տեղի էին ունենում նախապատրաստվող IPO-ի ֆոնին, ինչի արդյունքում ընկերության շուկայական արժեքը նվազել էր շուրջ 300 մլրդ ԱՄՆ դոլարով։
     Հատկանշական է, որ այսօր նավթի գները կտրուկ աճ արձանագրեցին:
     Միջազգային բորսաներում Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց մոտենում է 80 ԱՄՆ դոլարի՝ համաձայն առևտրային տվյալների։
     Կարծում եմ, կոնֆլիկտի ընթացիկ դինամիկայի պահպանման դեպքում առաջիկա շաբաթվա ընթացքում ֆյուչերսները կարող են բարձրանալ մինչև 100 ԱՄՆ դոլար բարելի դիմաց»:

Leave a comment