ԱՄՆ նախագահը չի բացառում Իրանում գործողության ժամկետի երկարաձգումը

Քաղաքականություն

02.03.2026 | 21:51

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը Իրանում կարող է տևել ավելի երկար, քան ամերիկյան վարչակազմի նախնական գնահատականներում նշված 4-5 շաբաթը։

«Մենք արդեն զգալիորեն առաջ ենք անցել նախատեսված ժամկետներից։ Սկզբում պլանավորել էինք չորսից հինգ շաբաթ, սակայն ունենք հնարավորություն երկարաձգելու այդ ժամկետը։ Եվ մենք դա կանենք»,- BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝  նշել է Թրամփը։

Հայտարարությունն արվել է Սպիտակ տանը կայացած Պատվո մեդալների հանձնման արարողության շրջանակում։ Սա Թրամփի առաջին հրապարակային մեկնաբանությունն է լրագրողներին Իրանում ամերիկյան գործողության մեկնարկից ի վեր։

Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ գործողության նպատակները հստակ են․ դրանց թվում են Իրանի հրթիռային ներուժի և ռազմածովային ուժերի ոչնչացումը, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխումը։

Նրա խոսքով՝ Իրանը «չի կարող շարունակել իր սահմաններից դուրս ահաբեկչական բանակներ զինել, ֆինանսավորել և ղեկավարել»։

Leave a comment