Ֆիդանն ու Բայրամովը տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն են քննարկել

Քաղաքականություն

02.03.2026 | 20:10

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, Մերձավոր Արևելքում աճող լարվածության և անվտանգության ռիսկերին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերն ընդգծել են տարածաշրջանային էսկալացիայի ավելի լայն տարածման անթույլատրելիությունը և նշել հարցերը դիվանագիտական ​​միջոցներով լուծելու կարևորությունը՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։

Նախարարները շեշտել են տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման կարևորությունը՝ ընդգծելով, որ քաղաքացիական բնակչության և օբյեկտների անվտանգության ապահովումը գերակա խնդիր է։

Նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունները դառնում են ավելի կարևոր առկա մարտահրավերների առջև, ընդգծվել է, որ երկու եղբայրական երկրները կշարունակեն սերտորեն համակարգել իրենց գործողությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment