Ուկրաինական ԱԹՍ–ի հարվածից Զապորոժիեի մարզում մի տղամարդ զոհվել է, նրա կինը` վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20260302/ukrainakan-atsi-harvatsic-zapvorvozhiei-marzum-mi-tghamard-zvohvel-e-nra-kiny-viravvorvel-99373038.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91456484_0:425:960:1145_1920x0_80_0_0_59aa0ccbc1e9e6e446d43ae87765a950.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

զապորոժիե, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, տղամարդ, զոհ, կին, տուժածներ

զապորոժիե, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, տղամարդ, զոհ, կին, տուժածներ

Բաժանորդագրվել

Վիրավոր կինը տեղափոխվել է բուժհաստատություն, նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Զապորոժիեի մարզի Վելիկայա Զնամենկա գյուղում Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչու թռչող սարքի հարվածից հետո զոհվել է մի տղամարդ, նրա կինը վիրավորվել է: Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։

«Կվադրոկոպտերային տիպի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Կամենկա-Դնեպրովսկի շրջանի Վելիկայա Զնամենկա գյուղի վրա։ Մասնավոր տանը հասցված հարվածի հետևանքով բեկորային վնասվածքներ են ստացել 1961թ. ծնված մի կին և 1960թ. ծնված մի տղամարդ: Վերջինս, ցավոք, ստացած վնասվածքներից տեղում մահացել է»,-տելեգրամյան ալիքում գրել է Բալիցկին։

Պաշտոնյան հավելել է, որ վիրավոր կինը տեղափոխվել է բուժհաստատություն, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment