Դեպի «Լարս» տանող ճանապարհը 4 օր անց բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Բաժանորդագրվել

Երթևեկությունն արգելափակվել էր ձնահյուսի վտանգի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Վրաստանից «Վերին Լարս» սահմանային անցակետով Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Երթևեկությունն արգելափակված էր փետրվարի 26-ից՝ ձնահյուսի վտանգի պատճառով։

«Վերականգնվել է տրանսպորտի երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետով անցնող ճանապարհը ներկայումս գործող միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով։

Leave a comment