Պուտինն ու Կատարի էմիրը մտահոգություն են հայտնել Իրանում երրորդ կողմի միջամտության վտանգի վերաբերյալ

Մարտի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։

Զրույցի հիմնական թեման Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով առաջացած սուր ճգնաժամն է եղել։

Երկկողմանի մտահոգություն է հայտնվել հակամարտության սրման ռիսկերի և երրորդ կողմի միջամտության վտանգի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, երկու կողմերն էլ հույս են հայտնել, որ Իրանի պատասխան գործողությունները չեն վնասի քաղաքացիական բնակչությանը կամ հարևան երկրների քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ զբոսաշրջությանը և տրանսպորտային կառույցներին։

Կողմերը համաձայնել են շարունակել ռուս-կատարական շփումները տարբեր ուղիներով։

—00—ՄԱ

Leave a comment