Իրանը հարվածել է Կատարի էներգետիկ օբյեկտներին


Իրանի հրթիռները հարվածել են Կատարի էներգետիկ օբյեկտներին, երկուշաբթի հաղորդել է «Ալ Ջազիրա»-ն։


«Մի հրթիռը հարվածել է Mesaieed էլեկտրակայանի ջրի պահեստին, մյուսը՝ Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքի էներգետիկ օբյեկտին, որը QatarEnergy-ի մաս է կազմում», – հեռուստաալիքը մեջբերել է Կատարի ՊՆ-ի հայտարարությունը:


Պաշտպանության նախարարության տվյալով՝ ընդհանուր առմամբ երկու հրթիռային հարձակում է եղել, վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։


«Հարձակման պատճառած վնասը և կորուստները կգնահատեն համապատասխան մարմինները, իսկ պաշտոնական հայտարարությունները կհրապարակվեն ավելի ուշ», – հաղորդել է հեռուստաալիքը։

Leave a comment