ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Մարտի 2-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մարտի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 26 հարց:
–00—ՅՄ