Իսրայելը հայտարարել է Իրանի հետախուզության երկու բարձրաստիճան պաշտոնյաների մահվան մասին

Քաղաքականություն

02.03.2026 | 15:12

Իսրայելական ուժերի կողմից իրականացված գործողության ընթացքում սպանվել են Իրանի հետախուզության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Խոսքը Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարության (որը, ի թիվս այլ բաների, պատասխանատու է հետախուզության և հակահետախուզության համար) ղեկավարի տեղակալ Սեյեդ Յահայա Համիդիի և նախարարության լրտեսության ստորաբաժանման ղեկավար Ջալալ Փուր Հոսեյնի մասին է։

Իսրայելական կողմի պնդմամբ՝ սպանվել են նաև մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Իսրայելի բանակը, սակայն, չի նշում, թե երբ և ինչպես են նրանք սպանվել։

Հաղորդվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Թեհրանում գտնվող նախարարության շենքին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment