Երևանից մեկնող և ժամանող որոշ չվերթներ չեղարկվել են

Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների և մի շարք երկրների օդային տարածքների փակման հետևանքով շարունակում են չեղարկվել դեպի Երևան և Երևանից իրականացվող մի շարք թռիչքներ։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից պարզ է դառնում, որ չեղարկվել են Թեհրանից, Շարժայից, Աբու Դաբիից, Դուբայից ու Թել Ավիվից Երևան ժամանող չվերթները։ Մասնավորապես՝ 1 չվերթ Թեհրանից (Qeshm Air),  2 չվերթ Շարժայից (AirArabia), 1 չվերթ Աբու Դաբիից (AirArabia), 1 չվերթ Դուբայից (FlyDubai), 1 չվերթ Թել Ավիվից (FlyOne)։ 

Չեղարկվել են նաև Երևանից հետևյալ չվերթերը դեպի Թեհրան, Դուբայ, Շարժա և Աբու Դաբի։ 1 չվերթ չեղարկվել է դեպի Թեհրան (Qeshm Air), 2 չվերթ դեպի Դուբայ (FlyDubai), 2 չվերթ դեպի Շարժա (AirArabia) և 1 չվերթ դեպի Աբու Դաբի (AirArabia):

Flightradar24 կայքից տեղեկանում ենք, որ Աբու Դաբիից դեպի Մյունխեն չվերթ է մեկնարկել Օմանի օդային տարածքով։ Նշվում է, որ Աբու Դաբի-Լոնդոն ուղղությունն էլ է պատրաստ թռիչքի։ 

 Անի Թամրազյան

Leave a comment