Ամեն ինչ անում են, որ Հայաստանը պատերազմում կորցնի իր որդիներին և զրկվի անկախությունից. Ալեքսանյան

«Հայաստանի ընդդիմությունը առաջարկում է պատերազմ՝ փաթեթավորված տարբեր ձևերով, ՀՀ ընդդիմադիր քաղաքական դաշտն ամեն ինչ անում է, որ Հայաստանի գլխին կախվի պատերազմը»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ես պնդում եմ, որ ընդդիմադիր դաշտը ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ-ն մտնի պատերազմի մեջ ու պատերազմի ընթացքում կորցնի իր որդիների կյանքը, դրանից հետո էլ ստիպված լինի զրկվել իր ամենաթանկից՝ անկախությունից: Մենք՝ ՀՀ իշխանություն լինելով, հայտարարել ենք, որ դադարեցնում ենք Ղարաբաղյան շարժումը, ու այլևս երբեք չենք սկսելու»,- ասել է Ալեքսանյանը:

Leave a comment