Իրաքի Էրբիլi օդանավակայանի մոտակայքում, որտեղ տեղակայված են ԱՄՆ գլխավորած կոալիցիոն զորքերը, ուժեղ պայթյուններ են լսվել, հայտնում է AFP-ի լրագրողը։ Oդային պաշտպանության համակարգերն օդանավակայանի մոտակայքում անօդաչուներ են խոցել։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան արշավի մեկնարկից ի վեր անօդաչու թռչող սարքերը բազմիցս հայտնվել են Էրբիլի երկնքում, որտեղ նաև գտնվում է ԱՄՆ խոշոր հյուպատոսական համալիրը։
Reuters-ը, հղում անելով անվտանգության աղբյուրներին, հայտնում է, որ Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի շրջանում գտնվող Էրբիլ օդանավակայանի երկնքում խոցվել է երեք անօդաչու, գրում է BBC-ն։
Հանգստյան օրերին ԱՄՆ-ը նույնպես անօդաչու թռչող սարքեր է որսացել օդանավակայանում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի