https://arm.sputniknews.ru/20260302/iranum-amni-ev-israjeli-hardzakumneric-hetvo-arnvazn-555-mard-e-zvohvel-99348193.html
Իրանում ԱՄՆ–ի և Իսրայելի հարձակումներից հետո առնվազն 555 մարդ է զոհվել
Իրանում ԱՄՆ–ի և Իսրայելի հարձակումներից հետո առնվազն 555 մարդ է զոհվել
Sputnik Արմենիա
Մինչ այս պահը 131 քաղաքային շրջան է հարձակման ենթարկվել։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T14:21+0400
2026-03-02T14:21+0400
2026-03-02T14:21+0400
իրանի իսլամական հանրապետություն
թել ավիվ
ամն
իսրայել
թեհրան
աշակերտ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99345941_0:78:1500:922_1920x0_80_0_0_68ed9e77e4e297a069cdaacf2fdae81c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում առնվազն 555 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկը իր Telegram– ալիքում։Մահացածների մեկ երրորդը իրանցի դպրոցականներ և ուսուցիչներ են, որոնք դպրոցին հասցված հարվածի զոհ են դարձել։Այս պահին շուրջ 4 մլն կամավոր գտնվում է պատրաստության վիճակում`մարդասիրական, սոցիալական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։Միևնույն ժամանակ IRNA-ն հաղորդում է, որ կրթության նախարարության տվյալներով՝ Իրանի բոլոր մակարդակների դպրոցներում դասերը մինչև տարեվերջ անցել են հեռավար ռեժիմի։Հիշեցնենք` փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Թել Ավիվը հայտարարեց, որ հարվածները նպատակ ունեն կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ստացումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի նավատորմը և պաշտպանական արդյունաբերությունը ոչնչացնելու իր մտադրության մասին, ինչպես նաև կոչ արեց երկրի քաղաքացիներին տապալել ռեժիմը։ Մարտի 1–ի գիշերը իրանական հեռուստատեսությունը հայտարարեց գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին։ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների զոհ դարձան նաև այաթոլլայի դուստրը, փեսան, թոռնուհին և հարսը։ Իրանի հարավում գտնվող աղջիկների համար նախատեսված դպրոցին հասցված հարվածի հետևանքով 170 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը աշակերտներ են։ Ի պատասխան` Թեհրանը գրոհում է Իսրայելի տարածքը և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները։Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունը որևէ կապ չունի միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ և պահանջել է վերադառնալ բանակցություններին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
իրանի իսլամական հանրապետություն
թել ավիվ
ամն
իսրայել
թեհրան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99345941_84:0:1417:1000_1920x0_80_0_0_4ab5dca898643e3f25721e80548ac945.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, թել ավիվ, ամն, իսրայել, թեհրան, աշակերտ, զոհ
իրանի իսլամական հանրապետություն, թել ավիվ, ամն, իսրայել, թեհրան, աշակերտ, զոհ
Մինչ այս պահը 131 քաղաքային շրջան է հարձակման ենթարկվել։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում առնվազն 555 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկը իր Telegram– ալիքում։
Մահացածների մեկ երրորդը իրանցի դպրոցականներ և ուսուցիչներ են, որոնք դպրոցին հասցված հարվածի զոհ են դարձել։
«Մինչ այս պահը 131 քաղաքային շրջան է հարձակման ենթարկվել։ Ավելի քան 100 հազար փրկարարներ են բերվել մարտական պատրաստության, գործարկվել է 4030 թեժ գիծը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Այս պահին շուրջ 4 մլն կամավոր գտնվում է պատրաստության վիճակում`մարդասիրական, սոցիալական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։
Միևնույն ժամանակ IRNA-ն հաղորդում է, որ կրթության նախարարության տվյալներով՝ Իրանի բոլոր մակարդակների դպրոցներում դասերը մինչև տարեվերջ անցել են հեռավար ռեժիմի։
Հիշեցնենք` փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Թել Ավիվը հայտարարեց, որ հարվածները նպատակ ունեն կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ստացումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի նավատորմը և պաշտպանական արդյունաբերությունը ոչնչացնելու իր մտադրության մասին, ինչպես նաև կոչ արեց երկրի քաղաքացիներին տապալել ռեժիմը։ Մարտի 1–ի գիշերը իրանական հեռուստատեսությունը հայտարարեց գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին։ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների զոհ դարձան նաև այաթոլլայի դուստրը, փեսան, թոռնուհին և հարսը։ Իրանի հարավում գտնվող աղջիկների համար նախատեսված դպրոցին հասցված հարվածի հետևանքով 170 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը աշակերտներ են։ Ի պատասխան` Թեհրանը գրոհում է Իսրայելի տարածքը և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները։
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունը որևէ կապ չունի միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ և պահանջել է վերադառնալ բանակցություններին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։