Արաղչին և Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ

Արաղչին և Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Արաղչին հայտնել է, որ Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ, և վրեժ կլուծի իր նահատակ առաջնորդի արյան համար։

Զրույցի ընթացքում Միրզոյանը ցավակցություն է հայտնել Գերագույն առաջնորդի և Իրանի քաղաքացիների՝ երեխաների և կանանց խմբի նահատակության համար։

Նա նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամության մասին՝ տրամադրել ցանկացած անհրաժեշտ մարդասիրական օգնություն այս պայմաններում և հույս հայտնել, որ ստեղծված իրավիճակը կլուծվի դիվանագիտական ​​ճանապարհով։

—00—ՄԱ

Leave a comment