Ադրբեջանում Ճապոնիայի դեսպանատունը դադարեցրել է իր գործունեությունը։ Այս մասին ասվում է դեսպանատան սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների պատճառով դեսպանատունը անորոշ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը։ Վիզայի դիմումների ընդունումը և լրացված վիզաների տրամադրումը նույնպես կասեցվել են։ Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: