Վերջերս ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար նշանակված գեներալն է սպանվել

– Վերջերս ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար նշանակված բրիգադի գեներալ Բահման Բեհմարդն այսօր սպանվել է ԱՄՆ-Իսրայելական ավիահարվածի ժամանակ։ Ըստ ԶԼՄ-ների՝ նա եղել է Սանադաջի ստորգետնյա հրամանատարական կենտրոնում՝ Իրանի բանակի այլ ղեկավարների հետ միասին։ Սպասվում է պաշտոնական հաստատում։

– Իրանի Կարմիր մահիկը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 555 մարդ։ «Մեր երկրի տարբեր շրջաններում իրականացված սիոնա-ամերիկյան ահաբեկչական հարձակումների հետևանքով մինչ օրս վնասվել է 131 քաղաք, և, ցավոք, մեր 555 հայրենակիցներ մահացել են», – ասվում է մարդասիրական կազմակերպության Telegram-ի գրառման մեջ։

Leave a comment