https://arm.sputniknews.ru/20260302/tsnvogh-pattsharnern-i-hajt-kberven-ev-hamarzheq-qajler-karven-pvokhnakharary-zinvvori-mahvan-masin-99342970.html
Ծնող պատճառներն ի հայտ կբերվեն և համարժեք քայլեր կարվեն. փոխնախարարը` զինվորի մահվան մասին
Ծնող պատճառներն ի հայտ կբերվեն և համարժեք քայլեր կարվեն. փոխնախարարը` զինվորի մահվան մասին
Sputnik Արմենիա
Արման Սարգսյանը ձեռնպահ մնաց զինծառայող Հակոբյանի մահվան հանգամանքների մասին այլ տեղեկություններ հայտնելուց։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T12:28+0400
2026-03-02T12:28+0400
2026-03-02T12:28+0400
արման սարգսյան
զինծառայող
մահ
բանակ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
սպանություն
փոխնախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65622649_0:34:1600:934_1920x0_80_0_0_47d296309592b2fefa7858929f00082d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի մահվան դեպքով կատարվում է քննություն, և բազմակողմանի ու օբյեկտիվ քննության արդյունքներով ծնող պատճառները, նպաստող պայմաններն ի հայտ կբերվեն, կարվեն համարժեք քայլեր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։Ավելի վաղ` փետրվարի 26–ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Կա ձերբակալված անձ։Նա վստահեցրեց, որ բանակում հանցագործությունները կամ մահվան դեպքերը չեն ավելացել, ավելին` 2025 թվականն ավարտել են դեպքերի նվազումով։Սարգսյանը ձեռնպահ մնաց զինծառայող Հակոբյանի մահվան հանգամանքների մասին այլ տեղեկություններ հայտնելուց։Նշենք, որ ԶԼՄ–ները գրել էին, որ մահացած զինվորը 19 տարեկան էր, մահացել է Գեղարքունիքի մարզի N զորամասում` մեկ այլ զինծառայողի կրակոցից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65622649_67:0:1487:1065_1920x0_80_0_0_d330520f35a4c80602ca24412b93f185.jpg.webp
արման սարգսյան, զինծառայող, մահ, բանակ, հհ պաշտպանության նախարարություն (պն), սպանություն, փոխնախարար
արման սարգսյան, զինծառայող, մահ, բանակ, հհ պաշտպանության նախարարություն (պն), սպանություն, փոխնախարար
Արման Սարգսյանը ձեռնպահ մնաց զինծառայող Հակոբյանի մահվան հանգամանքների մասին այլ տեղեկություններ հայտնելուց։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի մահվան դեպքով կատարվում է քննություն, և բազմակողմանի ու օբյեկտիվ քննության արդյունքներով ծնող պատճառները, նպաստող պայմաններն ի հայտ կբերվեն, կարվեն համարժեք քայլեր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
«Այս հանցագործությունն անհանգստացնում է ու շատ է անհանգստացնում։ Բնականաբար յուրաքանչյուր հանցագործության դեպք, առավելևս զինծառայողի մահվան դեպք, ցավ է պատճառում ու մտահոգությունների տեղիք տալիս, ու լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու անհարաժեշտության մասին է խոսում»,– հայտարարեց պաշտպանության փոխնախարարը։
Նա վստահեցրեց, որ բանակում հանցագործությունները կամ մահվան դեպքերը չեն ավելացել, ավելին` 2025 թվականն ավարտել են դեպքերի նվազումով։
Սարգսյանը ձեռնպահ մնաց զինծառայող Հակոբյանի մահվան հանգամանքների մասին այլ տեղեկություններ հայտնելուց։