Թուրքիան փակում է Իրանի հետ սահմանային անցակետերը

Քաղաքականություն

02.03.2026 | 11:53

Թուրքիան փաստացի դադարեցրել է Իրանի քաղաքացիների անհատական ​​անցումները դեպի իր տարածք՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածներից հետո տարածաշրջանային հակամարտության սրման ֆոնին, գրում է Turkiye today-ը։

Մինչ Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարում է, որ պաշտոնական ցամաքային սահմանային անցակետերը բաց են մնում, Իրանից մուտք գործել թույլատրվում է միայն Թուրքիայի քաղաքացիներին, իսկ մյուսները պահվում են սահմանային դարպասներում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին մնալ անվտանգ գոտիներում և խուսափել ճանապարհորդություններից, եթե դա խիստ անհրաժեշտ չէ՝ անվտանգության զգայուն իրավիճակի պատճառով։ Իշխանությունները նաև հերքել են սոցիալական ցանցերում զանգվածային անօրինական սահմանային հատումների մասին պնդումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment