https://arm.sputniknews.ru/20260302/kasecvel-e-erevani-tumanjan-19-hasceum-gtnvvogh-karasi-gvortsuneutjuny-satm-99342442.html
Կասեցվել է Երևանի Թումանյան 19 հասցեում գտնվող «Կարասի» գործունեությունը. ՍԱՏՄ
Կասեցվել է Երևանի Թումանյան 19 հասցեում գտնվող «Կարասի» գործունեությունը. ՍԱՏՄ
Sputnik Արմենիա
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T12:17+0400
2026-03-02T12:17+0400
2026-03-02T12:17+0400
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
կասեցում
սնունդ
երևան
խախտում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99341091_0:713:960:1253_1920x0_80_0_0_dadfbe0222b72a239e6c3f8538fcc8fb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կասեցվել է Երևանի Թումանյան 19 հասցեում գտնվող «Կարաս» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմինը։Հաղորդագրության համաձայն` «Կարաս» հանրային սննդի օբյեկտում ստուգումների ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարական կանոնների, հիգիենիկ նորմատիվների պահանջները:«Առաստաղի վրա առկա են եղել վնասված տեղեր, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը, գոլորշու խտացմանը, անցանկալի բորբոսների աճին, խոհանոցի հատակի որոշ հատվածներ վնասված են եղել, արհեստական օդափոխության համակարգը եղել է ոչ բարվոք վիճակում, ինչը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը տարածք»,- ասված է հաղորդագրությունում։Նշվում է նաև, որ դեպի դուրս բացվող պատուհաններից մեկը և հետնամուտքի դուռը չեն ունեցել միջատապաշտպան ցանց, հնարավոր է եղել աղտոտիչների ներթափանցումը, հետնամուտքի և խոհանոցի դռները հարթ չեն եղել, պատված չեն եղել չներծծող, մաքրվող աղտահանվող նյութերով։ Սննդի օբյեկտում առկա սառնարաններն էլ, որոնք անմիջական շփման մեջ են եղել սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում։Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:Հավելենք, որ «Կարաս» հանրային սննդի օբյեկտը պատկանում է «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99341091_0:560:960:1280_1920x0_80_0_0_63aa092e8f07cea5ea8271b53ad7ba22.jpg.webp
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), կասեցում, սնունդ, երևան, խախտում
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), կասեցում, սնունդ, երևան, խախտում
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Հաղորդագրության համաձայն` «Կարաս» հանրային սննդի օբյեկտում ստուգումների ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարական կանոնների, հիգիենիկ նորմատիվների պահանջները:
«Առաստաղի վրա առկա են եղել վնասված տեղեր, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը, գոլորշու խտացմանը, անցանկալի բորբոսների աճին, խոհանոցի հատակի որոշ հատվածներ վնասված են եղել, արհեստական օդափոխության համակարգը եղել է ոչ բարվոք վիճակում, ինչը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը տարածք»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ դեպի դուրս բացվող պատուհաններից մեկը և հետնամուտքի դուռը չեն ունեցել միջատապաշտպան ցանց, հնարավոր է եղել աղտոտիչների ներթափանցումը, հետնամուտքի և խոհանոցի դռները հարթ չեն եղել, պատված չեն եղել չներծծող, մաքրվող աղտահանվող նյութերով։ Սննդի օբյեկտում առկա սառնարաններն էլ, որոնք անմիջական շփման մեջ են եղել սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Հավելենք, որ «Կարաս» հանրային սննդի օբյեկտը պատկանում է «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը։