Չինաստանի ԱԳՆ-ն հերքել է Իրանին հրթիռներ մատակարարելու մասին տեղեկությունները
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Պեկինի կողմից Իրանին հակածովային հրթիռներ մատակարարելու ծրագրերի մասին տեղեկությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
«Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», – ասել է նա՝ մեկնաբանելով Reuters-ի կողմից Իրանին CM-302 հակածովային հրթիռներ մատակարարելու մասին Չինաստանի ծրագրերի մասին տեղեկությունները։