ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին՝ բողոքի նոտա փոխանցելու համար՝ Թեհրանի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության նկատմամբ արձագանքի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպան Ռեզա Ամիրիին՝ խիստ բողոքի նոտա փոխանցելու համար։
Դեսպանին տեղեկացվել է, որ ԱՄԷ-ն դատապարտում է Իրանի ահաբեկչական հարձակումները ամենախիստ ձևով։
ԱՄԷ տարածքում հարվածները համարվում են երկրի ինքնիշխանության և ազգային անվտանգության կոպիտ խախտում», – ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։