Երթևեկության փոփոխություն՝ Մելիք Ադամյան փողոցում | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 3-ից
     երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մելիք Ադամյան փողոցում:
     Մասնավորապես՝ Մելիք Ադամյան փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկից մինչև Մելիք Ադամյան
     2 հասցե ընկած ճանապարհահատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն:

Leave a comment