https://arm.sputniknews.ru/20260302/der-kan-pvoghvocner-vor-petq-e-maqrven-avazic-katvaljany-nerkajacrec-katarats-ashkhatanqy-99337565.html
Դեռ կան փողոցներ, որ պետք է մաքրվեն ավազից․ Կատվալյանը ներկայացրեց կատարած աշխատանքը
Դեռ կան փողոցներ, որ պետք է մաքրվեն ավազից․ Կատվալյանը ներկայացրեց կատարած աշխատանքը
Sputnik Արմենիա
Ավինյանը հանձնարարեց առաջիկա 2 օրն արդեն ավարտել ավազից մաքրման աշխատանքները, քանի որ մարտի 7-ին էլ կանխատեսվում են ձյան տեղումներ։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T10:30+0400
2026-03-02T10:30+0400
2026-03-02T10:30+0400
տիգրան ավինյան
փողոց
երևան
ավազ
աղ
ձյուն
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1c/97301588_0:67:1280:787_1920x0_80_0_0_ae4be084385983ba87435bcc6b78b637.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Երևանում դեռ մոտ 2 փողոց էլ կա, որտեղ ձնամաքրման աշխատանքներից հետո ավազ է մնացել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց ԵԱՍՄ տնօրեն Սաշա Կատվալյանը։«Հիմնական փողոցներում ավազից մաքրման աշխատանքներն ավարտվել են։ Ընդամենը 1-2 փողոց է մնացել, որ այդ ծանր ավազը չի մաքրվել»,- ասաց Կատվալյանը։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչպես են մաքրվել ճանապարհները և որտեղ է մերկասառույց եղել։Նշենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ Դավթաշենի կամրջի վրա մերկասառույց է, ինչի հետևանքով մեքենաները պտույտներ էին տալիս և չէին կարողանում երթևեկել։Ավինյանը հանձնարարեց առաջիկա 2 օրն արդեն ավարտել ավազից մաքրման աշխատանքները, քանի որ մարտի 7-ին էլ կանխատեսվում են ձյան տեղումներ։ Քաղաքապետը նաև առաջարկեց այս շաբաթ սկսել նաև ասֆալտապատման աշխատանքները։Շինարարության և բարեկարգման վարչության ներկայացուցիչն էլ ընդգծեց, որ ասֆալտապատման հետ կապված կտրման աշխատանքներն այս գիշեր արդեն սկսվել են։ Ցերեկվա ժամերին կփորձեն կատարել ասֆալտբետոնե ծածկի աշխատանքներ, բայց այն հատվածներում, որտեղ երթևեկությանը շատ չեն խանգարի։ Աշխատանքները ցերեկներն են անելու, քանի որ գիշերն օդի ջերմաստիճանը նվազում է։Ավինյանը հանձնարարեց՝ պետք է բոլոր փողոցներում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներից տեսանյութեր ունենալ ու պահպանել դրանք։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1c/97301588_72:0:1209:853_1920x0_80_0_0_d74ef4b9e4524df4c11591dc050b7e21.jpg.webp
տիգրան ավինյան, փողոց, երևան, ավազ, աղ, ձյուն, ճանապարհ
տիգրան ավինյան, փողոց, երևան, ավազ, աղ, ձյուն, ճանապարհ
Ավինյանը հանձնարարեց առաջիկա 2 օրն արդեն ավարտել ավազից մաքրման աշխատանքները, քանի որ մարտի 7-ին էլ կանխատեսվում են ձյան տեղումներ։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Երևանում դեռ մոտ 2 փողոց էլ կա, որտեղ ձնամաքրման աշխատանքներից հետո ավազ է մնացել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց ԵԱՍՄ տնօրեն Սաշա Կատվալյանը։
«Հիմնական փողոցներում ավազից մաքրման աշխատանքներն ավարտվել են։ Ընդամենը 1-2 փողոց է մնացել, որ այդ ծանր ավազը չի մաքրվել»,- ասաց Կատվալյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչպես են մաքրվել ճանապարհները և որտեղ է մերկասառույց եղել։
Նշենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ Դավթաշենի կամրջի վրա մերկասառույց է, ինչի հետևանքով մեքենաները պտույտներ էին տալիս և չէին կարողանում երթևեկել։
«Վերջին ձյան տեղումների ժամանակ ավազ չենք օգտագործել, բայց աղով մշակվել է։ Միայն Գայի պողոտայում է սառցակալում եղել, իսկ Դավթաշենի կամրջի տեսանյութն իրականությանը չէր համապատասխանում»,- պնդեց Կատվալյանը։
Ավինյանը հանձնարարեց առաջիկա 2 օրն արդեն ավարտել ավազից մաքրման աշխատանքները, քանի որ մարտի 7-ին էլ կանխատեսվում են ձյան տեղումներ։ Քաղաքապետը նաև առաջարկեց այս շաբաթ սկսել նաև ասֆալտապատման աշխատանքները։
Շինարարության և բարեկարգման վարչության ներկայացուցիչն էլ ընդգծեց, որ ասֆալտապատման հետ կապված կտրման աշխատանքներն այս գիշեր արդեն սկսվել են։ Ցերեկվա ժամերին կփորձեն կատարել ասֆալտբետոնե ծածկի աշխատանքներ, բայց այն հատվածներում, որտեղ երթևեկությանը շատ չեն խանգարի։ Աշխատանքները ցերեկներն են անելու, քանի որ գիշերն օդի ջերմաստիճանը նվազում է։
Ավինյանը հանձնարարեց՝ պետք է բոլոր փողոցներում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներից տեսանյութեր ունենալ ու պահպանել դրանք։