Խաղաղությունը աշխատում է, ժողովուրդը շահում է. Կոնջորյան


Քաղաքացիների մեջ հանգստություն եմ տեսնում։ Առաջին անգամ եմ զգում, որ մարդիկ գոյաբանական խնդիրներից ավելի քիչ են խոսում և սկսել եմ անդրադառնալ նորմալ, զարգացող երկրներին վերաբերող օրակարգերից՝ թոշակներ, աահովագրություն, ճանապարհներ։


 


Այս մասին Լոռու և Տավուշի մարզերում շրջայցից հետո ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։


 


«Խաղաղությունն աշխատում է, խաղաղությունը գետնի վրա սկսել է աշխատել։ Դա ես տեսնում եմ մեր այցերի ժամանակ»,- ասել է Կոնջորյանը։


Դիտումների քանակ5

Leave a comment