ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը «Ճշմարիտ խոստում 4» գործողության վերաբերյալ իր ութերորդ հայտարարության մեջ հայտնել է, որ թշնամական ռազմածովային թիրախների դեմ շարունակական հարվածների շրջանակներում Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի շրջանում կանոնակարգերը խախտած երեք ամերիկյան և բրիտանական նավթատարներ հրթիռային հարվածի են ենթարկվել և այրվում են։
Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը: