Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կշարունակեն հզոր հարվածներ հասցնել և ոչնչացնել մեր թշնամիների ռազմաբազաները, ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք կշարունակենք գնալ մեր գերագույն առաջնորդի հետքերով։ Հեղափոխության առաջնորդի նահատակությունը դարձավ բազմամյա զոհաբերությունների գագաթնակետը»,- Իսլամական Հանրապետության նախագահի խոսքերն են մեջբերում իրանական լրատվամիջոցները։
Ըստ Փեզեշքիանի, Իսրայելը, ինչպես միշտ, հուսախաբ կանի իր թշնամիներին։
Հիշեցնենք, որ Իրանի գերագույն առաջնորդը զոհվել է փետրվարի 28-ին երկրի տարածքի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարձակումների հետևանքով։ Ի պատասխան՝ Իրանը հարձակումներ է ձեռնարկել Իսրայելի տարածքի և մերձավորարևելյան տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ։