Ինչպես ԱՄԷ-ից քաղաքացիները կարող են մեկնել ՀՀ. ԱԳՆ-ն տարբերակ է նշել

https://arm.sputniknews.ru/20260301/inchpes-ame-ic-qaghaqacinery-karvogh-en-meknel-hh-agn-n-tarberakner-e-nshel-99323975.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1c/99304809_0:199:1080:1009_1920x0_80_0_0_9dfa7819c8e372a4d0f9fd98c9c5b6de.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

չվերթ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), օման, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն

չվերթ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), օման, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն

Բաժանորդագրվել

Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ովքեր չեղարկված թռիչքների պատճառով չեն կարողանում Հայաստան վերադառնալ, ՀՀ արտգործնախարարությունն առաջարկում է հայտ լրացնել Օման, ապա Հայաստան մեկնելու համար։

«ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ստորև հղումով ներկայացված հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում»,- ասված է հաղորդագրությունում։

Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։

Ավելի վաղ հայտնել էինք Արաբական Միացյալ Էմիրություններից և Կատարից դեպի Հայաստան նախատեսված չվերթերի չեղարկման մասին։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment