Իսրայելում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 23-ը

Քաղաքականություն

01.03.2026 | 16:53

Առնվազն 20 մարդ վիրավորվել է Երուսաղեմի մերձակայքում գտնվող Բեյթ-Շեմեշ քաղաքում իրանական բալիստիկ հրթիռի ընկնելու հետևանքով, 6 մարդ  զոհվել է, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով շտապօգնության «Մագեն Դավիդ Ադոմ» ծառայությանը։

Երեք տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Վիրավորների թվում է 10-ամյա աղջիկ, որը ծանր վնասվածքներ է ստացել։

Հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով փլուզվել է բնակելի շենք, հարվածի տակ է հայտնվել սինագոգին մոտ գտնվող ապաստարանը։ Ականատեսների տեսանյութերում երևում է հրդեհ, որը բռնկվել է հարվածի շրջանում։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել Թեհրանին և Իրանի այլ հատվածներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ոչնչացման մտադրության մասին։

Եվրամիությունը հայտնել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ լուրջ մտահոգության մասին։ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները խստորեն դատապարտել են տարածաշրջանի երկրների դեմ իրանական հարձակումները՝ Թեհրանին կոչ անելով բանակցությունների։

Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Leave a comment