«ԱՄՆ-ն և Իսրայելը հակված են ամբողջովին տապալե՞լ իսլամական համակարգը». Թաթուլ Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցավալիորեն, Միացյալ Նահանգների և դաշնակիցների կողմից մեր տարածաշրջանում և հարակից գոտիներում տիրող բռնապետական վարչակերգերի տապալմանը հետևել են ներքաղաքական, ազգամիջյան և ներկրոնական երկարատև արյունալի բախումներ՝ խլելով հարյուր հազարավոր կյանքեր և պատճառել միլիոնավորներ փախստականների հոսքերի…
     Հուսանք, Իրանը կխուսափի այդ ամենից, որովհետև դրա հետպատերազմյա ազդեցությունը կարող է նաև Հայաստանի վրա ազդել:
     Նշենք մի քանի բռնապետական երկիր, որտեղ տասնամյակների առաջնորդների տապալումից հետո անգամ խաղաղություն չի եկել և ժողովրդավարություն չի հաստատվել՝ Աֆղանստան, Սիրիա, Իրաք, Լիբիա…
     Բարգավաճ Իրանը կարող է Հայաստանի համար դառնալ կարևոր տնտեսական, էներգետիկ, առևտրային, զբոսաշրջային գործընկեր:
     Հետաքրքիր է՝ ԱՄՆ-ն և Իսրայելը հակված են ամբողջովին տապալե՞լ իսլամական համակարգը և ներդնել աշխարհիկ իշխանություն, ինչպես էր նախքան հեղափոխությունը՝ Շահի ժամանակ, թե՞ բարեփոխումներ և նոր իսլամական էլիտա է գալու:
     Հիշեցնենք, որ Իրանը բազմազգ պետություն է, որտեղ 90 միլիոն բնակչությունն ունի մոտավոր հետևյալ պատկերը.
     պարսիկներ կամ ֆարսի – 60 տոկոս
     թյուրքախոս ազերիներ – մինչև 25 տոկոս
     սորանի քրդեր – մինչև 10 տոկոս,
     ինչպես նաև՝ լուրեր, արաբներ, թալիշներ և այլք…»:

Leave a comment