Զոհերի թիվն աճում է. Իրանի նախագահը դպրոցին հասցված հարվածը անմարդկային է անվանել

Բաժանորդագրվել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը անմարդկային է անվանել Մինաբում աղջիկների դպրոցին հասցված հարվածը և համապատասխան կառույցներին հորդորել է բոլոր ուժերը կենտրոնացնել վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելի հարձակման հետևանքով Իրանի Հորմոզգան նահանգում ավերվել է «Շաջարե Թայեբե» աղջիկների դպրոցը, 51 զոհ կա, 60 վիրավոր։ Վերջին տվյալներով` զոհերի թիվը հասել է 85-ի։

«Խստորեն դատապարտելով այս անմարդկային քայլը՝ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, Մինաբի ժողովրդին և Իրանի ողջ ժողովրդին՝ կիսելով ծանր վիշտը նրանց հետ», – ասված է Փեզեշքիանի հայտարարության մեջ:

Leave a comment