Մատակարարները դադարեցնում են Հորմուզի նեղուցով փոխադրումները Իրանի վրա հարձակման պատճառով

Քաղաքականություն

28.02.2026 | 19:00

Որոշ խոշոր նավթային ընկերություններ և առաջատար առևտրի տներ դադարեցրել են հում նավթի, վառելիքի և հեղուկացված բնական գազի (LNG) մատակարարումը Հորմուզի նեղուցով, քանի որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածում են Իրանին, իսկ Թեհրանը պատասխան միջոցներ է ձեռնարկում, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են չորս առևտրային աղբյուրներ:

«Մեր նավերը մի քանի օր կմնան տեղում»,- ասել է խոշոր առևտրային ընկերության ղեկավարներից մեկը:

INTERTANKO լցանավերի ասոցիացիան հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը նախազգուշացրել են գործողության տարածքում՝ ամբողջ Պարսից ծոցում, Օմանի ծոցում, Հյուսիսային Արաբական ծովում և Հորմուզի նեղուցում նավարկության անթույլատրելիության մասին՝ նշելով, որ չի կարող երաշխավորվել չեզոք կամ առևտրային նավարկության անվտանգությունը:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 28-ի առավոտյան, ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի ուղղությամբ։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Հաղորդվում էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով 42 աշակերտ է զոհվել։

Leave a comment