Ըստ իսրայելական ԶԼՄ-ի՝ «աճում են նշանները, որ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է»

Քաղաքականություն

28.02.2026 | 18:45

Իսրայելական հեռուստատեսությունը, վկայակոչելով անանուն աղբյուրների, հայտարարում է, որ «աճում են նշանները, որ այաթոլլան ոչնչացվել է»:

ԶԼՄ-ների տվյալներով ՝ իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել են նաև Իրանի պաշտպանության նախարարը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը:

Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա:

Ըստ Reuters-ի՝ Իրանի պաշտպանության նախարարը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը զոհվել են։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 28-ի առավոտյան, ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի ուղղությամբ։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Հաղորդվում էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով 42 աշակերտ է զոհվել։

Leave a comment