Մահացել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանը

Հասարակություն

28.02.2026 | 17:11

Այսօր կյանքից հեռացել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրեն Էդգար Խաչատրյանը։

Հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ ասված է․

«Էդգար Խաչատրյանն իր կյանքը նվիրել է մարդու իրավունքների պաշտպանությանը և կայուն խաղաղություն կառուցելու ջանքերին աջակցելուն։ Սա ոչ միայն նրա մասնագիտությունն էր, այլև` հավատամքը։ Նա խորապես հավատում էր արժանապատվության, երկխոսության և արդարադատության ուժին և ամեն օր աշխատում էր այդ համոզմունքները գործողության վերածելու ուղղությամբ։ Նրա կորուստը անչափելի է, բայց նույնքան անգնահատելի է նաև նրա թողած ազդեցությունը։

Կազմակերպության թիմն իր խորին ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և սիրելիներին։ Նրա թողած ժառանգությունն ու արժեքները կշարունակեն առաջնորդել մեր առաքելությունն ու աշխատանքը»:

Ստորև Էդգար Խաչատրյանի հետ Factor TV-ի վերջին հարցազրույցն է, որ տեսագրվել էր 2025-ի դեկտեմբերի 17-ին։

 

Leave a comment