Բովանդակային քննադատությունը մի բան է, պազապես թիրախավորումը մեկ այլ բան․ Անահիտ Մանասյան

Բովանդակային քննադատությունը մի բան է, պազապես թիրախավորումը մեկ այլ բան․ Անահիտ Մանասյան (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կարծիքով՝ Հայաստանում կին հանրային գործիչների
թիրախավորումը հիմնականում կազմակերպված բնույթ է հետապնդում և քաղաքական նպատակներ է ունենում։
«Երբ որևէ մեկը այդպիսի բան է կազմակերպում, դոմինոյի էֆեկտով հետագայում պրոցեսի մեջ բազմաթիվ մարդիկ են
ավելանում․ նրանք չեն էլ իմանում որ մաս են դառնում այդ ամենի։»
Անահիտ Մանասյանն իրեն ուժեղ և ինքնաբավ մարդ է համարում, հաստատակամ ՝ իր որոշումների և նպատակների մեջ․
«Եթե ես ուզենամ փոխել իմ արտաքինը կամ որևէ բան իմ անձնական կյանքում, ես դա կանեմ, բայց դա լինելու է իմ
որոշումը։ Ինձ չեն կարող կոտրել կամ որևէ բան պարտադրել։»
Կարևոր է համարում նաև տարբերակել քննադատությունը թիրախավորումից։ Բովանդակային քննադատությունը օգտակար
է ցանկացած պաշտոնայի համար՝ կին, թե՞ տղամարդ՝ կապ չունի։ Պարզապես թիրախավորումը՝ անձի հասցեին
ծաղրական, վիրավորական մեկնաբանությունները, վատ վարքագիծ է, որ պետք է անընդունելի լինի հանրության կողմից։

Leave a comment