Իրանը կոչ է արել բոլոր երկրներին խստորեն դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան

Իրանը կոչ է անում բոլոր երկրներին խստորեն դատապարտել Միացյալ Նահանգների և Իսրայելի ագրեսիան, ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները, մասնավորապես Մերձավոր Արևելքի մուսուլմանական երկրները, Չմիավորման շարժման անդամները և այն երկրները, որոնք իրենց պատասխանատու են զգում խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման համար, դատապարտեն այս ագրեսիվ հարձակումը (Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի վրա – խմբ.)», – ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

–00—ՅՄ

Leave a comment